Ռուս երգչուհի Վալերիան Քսենիա Սոբչակին մեղադրել է ինքնագովազդի մեջ:

«Թանկագին Քսենիա Անատոլեւնա, ցանկանում էի «հարգելի» գրել, բայց ձեռքս չգնաց», -գրել է Վալերիան իր բլոգում` կապված վերջերս Վալերիայի հասցեին Սոբչակի ասած խոսքերի հետ:

Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Սոբչակը Twitter-ում հրապարակել էր մեկնաբանություններ Pussy Riot-ի եւ Մադոննայի մասին: «Մադոննան ասել է, որ աղոթում է Pussy Riot-ի աղջիկների համար: Իզուր չէր մահճակալիսվերեւում 13 տարեկանից նրա պաստառը կախված: Կարեւորն այն է որ դրանից հետո Վաենգան եւ Վալերիան ինքնասպանություն չգործեն... Ճակատագրի հեգնանքով Pussy-ն այժմ միջազգային անունով միակ խումբն է», - գրել է Սոբչակը:

Հիշեցնենք, Վաենգան Սոբչակի քննադատությանն էր արժանացել Pussy Riot-ի դեմ ուղղագրական սխալներով գրառման համար: Ինչ վերաբերում է Վալերիային, նա հարվածի տակ է հայտնվել ամուսնու` Իոսիֆ Պրիգոժինի պատճառով, որն աջակցել էր Վաենգային եւ «վրաերթի» ենթարկել Մադոննային, գրում է NEWSru.com-ը:

«Շտապեմ ձեզ հանգստացնել, ես կայացած մարդ եմ, հիանալի ընտանիք ունեմ, տաղանդավոր երեխաներ, սիրելի աշխատանք. ունեմ այն ամենը, հանուն որոնց կարելի է երկար ու երջանիկ ապրել», - չամուսնացած եւ գրեթե գործազուրկ Սոբչակին «խայթել»  է Վալերիան:

«Ես քաղաքացիական ձեւավորված դիրքորոշման տեր մարդ եմ, կարծում եմ, Ռուսաստանում չկա մարդ, որն ավելի լավ կարող է կատարել նախագահի պարտականությունները, քան Վ.Վ. Պուտինը», - հայտարարել է երգչուհին: Իսկ Սոբչակը, ըստ նրա, «կրծոտում է» իրեն կերակրած ձեռքը:

Եվ վերջում Վալերիան կասկած է արտահայտել Սոբչակի անհատականության եւ ոգու տոկունության վերաբերյալ` ասելով, որ վերջինս  Ժաննա դ'Արկի չի ձգում: