Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Մադոննայի հասցեին անվայելուչ խոսքեր է ասել Մոսկվայի համերգին Pussy Riot փանք խմբին պաշտպանելու համար:

«Ամեն նախկին բ... տարիքի հետ սկսում է բարոյականության մասին դասեր տալ բոլորին: Հատկապես արտասահմանյան շրջագայությունների ընթացքում», - Tweeter-ի իր միկրոբլոգում գրել է Ռոգոզինը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, Մադոննան Մոսկվայի համերգի ժամանակ հանդես էր եկել Pussy Riot փանք խմբի երեք մասնակիցների պաշտպանությամբ, որոնց համար մեղադրող կողմը պահանջում է երեք տարվա ազատազրկում: Նա իր երգերից մեկը կատարել էր Pussy Riot-ի դիմակով:

«Ես  կցանկանայի մի քանի խոսք ասել  Pussy Riot-ի մասին: Իմ երազանքն ու աղոթքն այն է, որ աշխարհում յուրաքանչյուր մարդ իրավունք ունենա, որ իրեն վերաբերվեն մարդու նման: Դա  (աղջիկների արարքը) եկեղեցու եւ կառավարության համար սպառնալիք չէր: Երեք աղջիկները` Նադյան, Կատյան եւ Մաշան, համարձակ քայլի են դիմել: Նրանք վճարել են դրա համար: Ես աղոթում եմ նրանց ազատման համար», - ասել էր Մադոննան: