Կոլորադոյի հրաձիգ Ջեյմս Հոլմսը հոգեկան հիվանդ է: Այդ մասին օգոստոսի 9-ին հայտարարել է նրա փաստաբան Դենիել Քինգը:
Հիշեցնենք, որ նախկինում հայտնել էին, որ Հոլմսը Կոլորադոյի համալսարանի հոգեբույժ Լինն Ֆենթոնի հիվանդն է եղել, եւ որ նա նույնիսկ կայնալիք ահաբեկչության նկարագրությամբ նոթատետր է ուղարկել բժշկին: Ֆենթոնը դեռեւս հունիսի սկզբին համալսարանի ղեկավարությանը հայտնել էր Հոլմսի պահվածքի մասին, սակայն ոչ մի պատժամիջոց չէր կիրառվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, զանգվածային սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 20-ին` Դենվերի Ավրորա քաղաքի Century 16 Movie կինոթատրոնում: 24-ամյա ամերիկացի Ջեյմս Հոլմսը կրակել էր հանդիսատեսներին կինոդիտման ընթացքում: Զոհվել էր 12 մարդ, 58-ը վիրավորվել էին, 11 մարդ տեղափոխվել էր հիվանդանոց:
Հրաձիգին անմիջապես ձերբակալել էին: Ձերբակալության ժամանակ նա իրեն անվանել էր Ջոքեր` ֆիլմում Բեթմենի երդվյալ թշնամին:




























