Ընդդիմադիր «Թեյախմություն» շարժման ակտիվիստ եւ գրող Ջերոմ Կորսին հայտարարել է, որ ուսումնասիրելով նախագահ Օբամայի հին լուսանկարները`  հայտնաբերել է կոլումբիական համալսարանում սովորելու տարիներին նրա գաղտնի նույնասեռ ամուսնությունը սենյակակցի հետ:

«Ես բավականին նյութեր եւ փաստաթղթեր եմ հավաքել եւ վստահ եմ, որ մեր նախագահը թաքնված նույնասեռական է», - պատմել է Կորսին իր բլոգում:

Նա լուսանկարներն ուսումնասիրելիս նկատել է,  որ ապագա կնոջ` Միշել Ռոբինսոնի հետ ծանոթանալուց մի քանի տարի առաջ Բարաք Օբաման մշտապես ամուսնական մատանի է  կրել:

Կորսին մատնանշում է ամերիկյան առաջնորդի եւ Նյու Յորքի  նրա պակիստանցի հարեւան Սոալի Սադիկիի հետ անսովոր մտերիմ հարաբերությունները:

«Ես մի քանի լուսանկար եմ տեսել, որոնցում Օբաման գրեթե նստել է իր ընկերոջ ծնկներին: Ովքեր իրենց այդպես կպահեին, եթե ոչ սիրահարները» - պնդում է Ջերոմ Կորսին, հաղորդում է  LifeNews-ը: