Ֆրանսիացի նշանավոր դերասան Ալեն Դելոնը հանդես կգա ռուսական նոր ֆիլմում: Ֆրասիացին կխաղա ինքն իրեն` «Շնորհավոր նոր տարի, մայրիկներ» ֆիլմում, որի պրեմիերան տեղի կունենա Մոսկվայում`2012 թ-ի դեկտեմբերին:
Ներկայումս Դելոնը շատ հազվադեպ է համաձայնում նկարահանվել ֆրանսիացի կամ արտասահմանցի ռեժիսորների ֆիլմերում, սակայն ուրախությամբ ընդունել է ռուս գործընկերների առաջարկը: Նա հայտնել է, որ սիրում է ռուսական մշակույթը եւ Ռուսաստանն ամբողջովին, հայտնում է «Ուտրո.ru»-ն:
Դելոնի մասնակցությամբ ֆիլմը հնարավոր կլինի դիտել արդեն դեկտեմբերին: Ըստ սցենարի, գլխավոր հերոսուհին, ում կերպավորել է Իրինա Ռոզանովան, Փարիզ է ժամանում որդու հրավերով (Պավել Վոլիա): Գլխավոր անակնկալը դառնում է փարիզյան սրճարաններից մեկում սիրելի դերասանի հետ հանդիպումը:




























