Ռուսաստանցի երգչուհի Ելենա Վաենգան օգոստոսի 10-ին որդի է ունեցել: Իր հղիության մասին բոլոր լուրերը 35-ամյա արտիստուհին հերքում էր: Ելենան որեւէ մեկնաբանություն այդ թեմայով չէր տվել` փորձելով պահպանել իր փոքրիկին մամուլի եւ երկրպագուների ավելորդ հետաքրքրասիրությունից:
Որդու լույս աշխարհ գալու պահը նա եւս փորձել է թաքուն պահել` ծննդաբերությունից առաջ միաժամանակ վճարելով երեք ծննդատան` խառնելու համար հետաքրքրասերների հաշիվները:
Ըստ «ГАZЕТА. СПб»-ի, երեխան ծնվել է կեսարյան հատման միջոցով: Նրան անվանել են Իվան: Ելենայի հարազատներն արդեն հաստատել են, որ նա մայր է դարձել, սակայն նշել են, որ Ելենան արգելել է որեւէ տեղեկատվություն հաղորդել նորածնի մասին:




























