Ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի հազարավոր երկրպագուներ հավաքվել են Մեմֆիսում ` երգչի  մահվան 35-րդ տարելիցի կապակցությամբ:

Գրեյսլենդ կալվածքի մոտ` երգիչ-դերասանի տուն-թանգարանի դիմաց գտնվող ավազանի շուրջ տեղական ժամանակով երեկոյան ժամը 18:00-ին մեկնարկել է մոմավառության երեկույթը, որը կտեւի մինչեւ  առավոտ: Մոմերը  կարող են լինել ինչպես իրական, այնպես էլ երեւակայական.շատերի ձեռքին սմարթֆոններ են` որոնց վրա նշված են Արքային նվիրված հատուկ տարեթիվը, այսպես են նրան անվանում Փրեսլիի հայրենիքում, իրադարձությունը մեկնաբանվում է սոցիալական ցանցերում:  

Գրեյսլենդը թանգարանի է վերածվել 30 տարի առաջ եւ այս ընթացքում դարձել է զբոսաշրջային Մեքքա` ԱՄՆ-ում զբաղեցնելով ամենաշատ այցելությամբ զբոսաշրային երկրորդ վայրը` զիջելով Սպիտակ տանը: Փրեսլիի հիշատակին նվիրված շաբաթվա ընթացքում այստեղ այցելել են մոտ 75 հազար մարդ, նշում է ՌԻԱ Նովոստին:

Էլվիսը մահից հետո էլ  մնում է ամենաշատ վաճառվող երաժիշտներից մեկը` ըստ Rolling Stone ամսագրի  մտնելով  բոլոր ժամանակների հռչակավոր  երգիչ-կատարողների լավագույն եռյակի մեջ: