Սըր Փոլ Մաքքարթնին նամակ է գրել` ի պաշտանություն ռուսական Pussy Riot փանք-խմբի,որի անդամները ձերբակալվել են անկարգությունների համար: Նամակը հրապարակել է Facebook-ի իր էջում ռուսական պրոդյուսեր Ալեքսանդր Չեպարուխինը: Նշենք, որ որ վերջինս Ռուսսատանում կազմակերպել է King Crimson-ի, Jethro Tull-ի եւ Ջոն Մաքլաֆլինի համերգները:

«Հուսով եմ` դուք կմնաք ուժեղ, եւ հուսով եմ որ ես, ինչպես նաեւ շատ այլ մարդիկ, որոնք իմ նման հավատում են խոսքի ազատությանը, կանեն ամեն ինչ, որպեսզի աջակցեն ձեզ եւ ստեղծագործության ազատության սկզբունքը», - նշված է Մաքքարթնիի նամակում:

Բիթլզի նախկին անդամը հույս է հայտնում, որ ռուսական իշխանություններն ազատ կարձակեն Մարիա Տոլոկոննիկովային, Մարիա Ալյոխինային եւ Եկատերինա Սամուցեւիչին: «Լիահույս եմ, որ ռուսաստանյան իշխանություները կհարգեն խոսքի ազատության սկզբունքը», - ընդգծեց նա, հողորդում է «Лента.Ру»-ն:

Նշենք, որ «Pussy Riot»-ի անդամները ձերբակալվել են Մոսկվայի Սուրբ Քրիստոս Փրկիչ տաճարում ելույթ ունենալու համար։ Նրանք կատարել են «Աստվածամայր, Պուտինին քշիր» «փանկ-աղոթքը»։ Երգչուհներին արդեն աջակցություն են հայտնել Մադոննան, Սթինգը, Red Hot Chili Peppers եւ Franz Ferdinand խմբերը, Բյորքը, Փաթթի Սմիթը եւ ուրիշներ:

Խամովնիկի  դատարանում  Նադեժդա Տոլոկոննիկովայի, Մարիա Ալյոխինայի եւ Եկատերինա Սամուցեւիչի դատավճիռը կկայցվի առաջիկա օրերին: Դատախազը յուրաքանչյուրի համար 3 տարվա ազատազրկում է  պահանջում: