Կոլումբիացի փոփ-երգչուհի Շակիրայի նախկին վարորդը եւ խոհարարը երգչուհուց 200 հազար դոլար են պահանջում`արտաժամյա աշխատանքի եւ աշխատանքից անարդար ազատման պատճառով:

Վարորդը եւ տնային աշխատակցուհին աշխատանքից  ազատվել են 2012 թ.-ին երգչուհու` Բարսելոնայի տանը տեղի ունեցած միջադեպից հետո: Հայցվորների խոսքով, ուշ երեկոյան, ընկերների մեծ խմբի ուղեկցությամբ տուն վերադառնալով,  Շակիրան պահանջել է ծառայել ընկերախմբին: Ամուսինները,  պատճառաբանելով հոգնածությունը, հրաժարվել են եւ հենց նույն պահին ազատվել են աշխատանքից, հայտնում է LifeNews-ը:

Էրնանդեսը եւ Մարտինեսը դիմել են երգչուհու նախկին փեսացուին` Արգենտինայի նախկին նախագահի որդուն` Անտոնիո դե լա Ռուային, ով օտար երկրում նյութապես օգնել է ընտանիքին:

Շակիրայի ներկայացուցիչը հայտնել է, որ երգչուհին չեզոք է վերաբերել իր ծայայողներին եւ որ աշխատանքից ազատումից հետո նրանց առատաձեռն փոխհատուցում են առաջարկել: