Օգոստոսի 20-ի երեկոյան լրատվամիջոցները հայտնել են, որ ինքնասպանություն գործած 68-ամյա հոլիվուդիան ռեժիսոր Թոնի Սքոթը տառապում էր ուռուցքային հիվանդությամբ. նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի անբուժելի ուռուցք:

Մինչդեռ Թոնիի ընտանիքը հերքում է այս լուրը:

Ռեժիսորի կինը` Դոննա Սքոթը ոստիկանությանը հայտնել է, որ իր ամուսինը ուռուցքային կամ  այլ տեսակ հիվանդություններ չուներ, որոնք կարող էին ինքնասպանության պատճառ դառնալ եւ լրատվամիջոցների տարածած լուրերը անվանել է «ամբողջովին կեղծ», հայտնում է NEWSru.com-ը: Լոս Անջելեսի ոստիկանության գրասենյակից հայտնել  են, որ վարկածը, ըստ որի ռեժիսորը ինքնասպանության պահին անբուժելի հիվանդ է եղել, պարզ կդառնա բժշկական քննությունից հետո:

Ականատեսները պատմում են, որ Թոնի Սքոթը կամրջից նետվել է միանգամից: Ականատեսներից մեկը The Los Angeles Times-ին պատմել է, որ  Սքոթին էքստերմալ-մարզիկի տեղ է դրել: Սքոթը ամուսնացած է եղել երեք անգամ: Երրորդ կնոջից` դերասանուհի Դոննա Ուիլսոն Սքոթից երկու երեխա ունի: