ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին խոշոր սկանդալի մեջ է հայտնվել` կոնգրեսական Թոդ Էյկինի` «Օրինական բռնաբարության» մասին խոսքերի պատճառով: Ռոմնին առաջարկել է Էյկանին հանել Միսսուրի նահանգի սենատի ընտրությունների իր թեկնածությունը:
Օգոստոսի 19-ին Էյկինը KTVI-TV հեռուստաընկերության իր ելույթում ասել է «Ինչպես հայտնում են բժիշկները , սա շատ հազվադեպ դեպք է: Եթե դա իսկական բռնաբարություն է, ապա կնոջ օրգանիզմի մեջ կան մեխանիզմներ, որը փորձում է դադարեցնել (հղիությունը): ենթադրենք դրանք չեն գործել, ապա այս դեպքում ես կարծում եմ, որ պետք է պատժել բռնարարին, այլ ոչ երեխային»:
Էյկինի անուշադիր հայտարարությունը, որը հնչել է հանրապետական կուսակցության համագումարից մեկ շաբաթ առաջ, այնպիսի մեծ արձագանք է ստացել, որ այժմ կարող է անդրադառնալ անգամ Ռոմնիի վարկանիշի վրա: Ինքը` հանրապետականների թեկնածուն Էյկենի խոսքերը անվանել է «ոչ ճիշտ, վիրավորական եւ աններելի»: Հանրապետական թեւի գրասենյակից հայտնել են, որ «Ռոմնի-Ռայանի գրասենյակը խոչընդոտ չի հանդիսանա բռնաբարության ենթարկված կանանց արհեստական ընդհատման համար»:
Մինչդեռ NEWSru.com-ը հայտնում է, որ թեեւ հանրապետական կուսակցությունը քննադատում է Թոդ Էյկինի հայտարարությունը, ինքը` կուսակցությունը պատրաստվում է հանդես գալ արհեստական ընդհատումների արգելման կոչով, անգամ բռնաբարության դեպքերի համար:




























