Անձելինա Ջոլին որոշել է կինոյի մեծ աշխարհ դուրս բերել իր դստերը` Վիվյեն Մարշելիին:

Ինչպես հաղորդում է  The Walt Disney Studios-ն, աստղային չորսամյա դուստրը «Մալեֆիսենթ» ֆիլմում կխաղա Ավրորա արքայադստեր դերը` մանուկ տարիքում, որտեղ նրա մայրը կխաղա չար կախարդի դեր: Մեծ հասակում արքայադուստր Ավրորայի դերը կխաղա Էլլի Ֆաննինգը:

Նկարահանող խմբի աղբյուրի համաձայն` Վիվյեն Ջոլի-Փիթի դերի հաստատումից հետո «զույգի մյուս երեխաները Էնջիին եւ Բրեդին խնդրում են  իրենց նույնպես դեր տրամադրել»:

Ինչպես հայտնում է «Նովոստի կինոն», «Քնած գեղեցկուհին» հեքիաթի նոր տարբերակը կներկայացվի թագավորական ընտանիքին անիծած կախարդի տեսանկյունից:

Ֆիլմի ռեժիսորն է Ռոբերտ Ստրոմբերգը, ով ֆիլմը նկարահանում է Լինդա Վուլվեդոնի սցենարի հիման վրա: Ֆիլմը վարձույթի կհանվի 2014 թ.-ի մարտի 14-ին: