Իտալական Cecchi Gori Pictures ընկերությունը դատի է տվել հոլիվուդյան հայտնի դերասան Մարտին Սկորսեզեին 20 տարվա վաղեմության պարտավորությունները չկատարելու համար: Ընկերության ղեկավար, պրոդյուսեր Վիտորիո Չեկկի Գորին պնդում է, որ Սկորսեզեն 20 տարի առաջ խոստացել է ֆիլմ նկարել ճապոնացի գրող Շուսակու Էնդոյի «Լռություն» վեպի հիման վրա, սակայն այդպես էլ չի կատարել իր պարտավորությունը:

Հայցում նշվում է, որ ռեժիսորն ու նրա Sikelia Productions ընկերությունը մի շարք պայմանագրեր են կնքել իտալական Cecchi Gori Pictures-ի հետ, եւ Սկորսեզեն պարտավորվել է ֆիլմ նկարել:

Իտալական ընկերությունը ֆիլմի համար ներդրել է 750 հազար դոլար: