The Sun տաբլոիդը խախտել է մերկ արքայազնի լուսանկարները չցուցադրելու արգելը եւ օգոստոսի 24-ին առաջին էջում տեղադրել է  սկանդալային լուսանկարները, որոնք արդեն մի քանի օր շարունակ պտտվում են ողջ աշխարհի լրատվամիջոցների մոտ` տարաբնույթ մեկնաբանություններով:

Ելիզավետ II -ի մերկ թոռան լուսանկարները լույս են տեսել «Ահա նա` ժառանգորդը» («Heir it is!») վերնագրի ներքո:

Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Մեծ Բրիտանիայում մինչեւ հիմա ոչ մի թերթ չի համարձակվել տպագրել այդ լուսանկարները, քանի որ Սեյթ-Ջեյմյան պալատի ներկայացուցիչները ավելի վաղ հասկացրել են, որ նման քայլի դեպքում չի ուշանա բրիտանակն կոմիսիայի բողոքը լրատվամիջոցի նկատմամբ:

Այնուհանդերձ, The Sun-ի ղեկավարությունը, որը մինչ այդ սահմանափակվում էր լուսանկարների «անալոգային» բեմադրություններով, ռիսկի է դիմել` իր այդ քայլը հիմնավորելով ազատ լրատվության եւ բրիտանական հանրության շահերով, որոնք իրավունք ունեն տեսնել լուսանկարները: