Թոմ Քրուզը ռեստորանում չի կարողացել վճարել հաշիվը եւ ստիպված է եղել պարտքով 220 ֆունտ ստերլինգ (350դոլար) վերցնել իր ընկերոջից: Հոլիվուդյան դերասանի կարողությունը ներկայումս գնահատվում է 253 միլիոն դոլար:
Դերասանը, ով ներկայումս նկարահանվում է «Ամեն ինչ, ինչ քեզ անհրաժեշտ է» ֆիլմում, ընկերների ու 19-ամյա դստեր` Իզաբելայի հետ ընթրելու համար այցելել էր անգլիական Սենթ-Օլբանս քաղաքում գտնվող Veer Dhara հնդկական ռեստորան:
Հաշիվը վճարելու համար նա ներկայացրել է American Express քրեդիտ քարտը եւ զարմացել է, երբ իմացել է, որ ռեստորանում ընդունվում է միայն տեղական փողը` ֆունտ ստերլինգը: Ամոթից կարմրած Քրուզը ստիպված է եղել պարտքով փող վերցնել իր ընկերոջից եւ փակել հաշիվը, ինչից հետո շտապ հեռացել է ռեստորանից:




























