Սկանդալային շիկահեր Փերիս Հիլթոնը մի քանի տարի առաջ ամեն ինչ անում էր մեգաստղ դառնալու համար: Սակայն գեղեցկուհու մասին աստիճանաբար մոռացան, պապարացիները դադարեցին հետեւել նրա յուրաքանչյուր քայլին, եւ հիմա նա ստիպված է ինքը հիշեցնել իր մասին: Վերջերս Փերսիը մերկացել է «GQ» ամսագրի ռուսական տարբերակի համար:

Նշենք, որ Փերիս Հիլթոնն աշխարհում խոշորագույն «Hilton Hotels» հյուրանոցային ցանցի սեփականատերերի ժառանգորդուհին է: Նրան հայտնի է դարձրել «Սովորական կյանք» հեռուստասերալը եւ սկանդալային աշխարհիկ կյանքը: