Սիլվեստր Ստալոնեի 36-ամյա որդի Սեյջը վախճանվել է սրտի կաթվածից, այլ ոչ թե թմրանյութերի  մեծ չափաբաժնից, ինչպես հաղորդվել էր նախկինում: Այդպիսին են Լոս Անջելեսում արված փորձաքննության արդյունքները:

Ըստ բժիշկների` Սեյջ Ստալոնեն դեռեւս 10 տարեկանում սրտի  հիվանդություն է ունեցել:

Երիտասարդի կենսակերպը, որը հոր հետքերով էր գնացել եւ դարձել դերասան եւ ռեժիսոր, միայն վատացրել է նրա առողջությունը: Մտերիմները վստահեցնում են, որ կրտսեր Ստալոնեն շատ է ծխել եւ նույնիսկ թմրանյութեր է օգտագործել, հայտնում է LifeNews-ը:

Սեյջ Ստալոնեի մարմինը հայտնաբեվել էր Լոս Անջելեսի իր տանը` հուլիսի 13-ին: Սենյակում մեծ քանակությամբ տարբեր դեղորայքներ են եղել: