Լոնդոնի Բարձրագույն դատարանը որոշում է կայացրել երկու ռուս օլիգարխների միջեւ ծագած վեճի կապակցությամբ. Աբրամովիչը ոչինչ չի վճարի Բերեզովսկուն:

Դատարանը չի բավարարել Բորիս Բերեզովսկու այցը, ըստ որի օլիգարխը 5,5 միլիարդ դոլար է պահանջել Ռոման Աբրամովիչից` նրան մեղադրելով 2000 թ-ի սկզբից ռուսական մի շարք ընկերությունների ակտիվների վաճառքի մեջ, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Հիշեցնենք, որ «փախստական» Բերեզովսկին «Չելսիի» տիրոջը մեղադրում է այն բանում, որ վերջինս «սպառնալիքների եւ խաբեության» միջոցով ստիպել է իրեն ցածր գներով վաճառել «Սիբնեֆտի» եւ «Ռուսալայի» 50 տոկոս բաժնետոմսերը: Նա վստահեցնում է, որ այս ընկերությունները տնօրինել է Ռոման Աբրամովիչի եւ հանգուցյալ Բադրի Պատարկացիշվիլիի  հետ միասին:

Իր հերթին Ռոման Աբրամովիչը վստահեցնում է, որ Բերեզովսկին երբեք չի տնօրինել այս ընկերությունների բաժնետոմսերի մի մասը: Նա պնդում է, որ Բորիս Բերեզովսկու դերը եղել  է միայն քաղաքական հովանավորությունը` գումարային ողջ ծախսերը բացատրելով որպես «տանիքային»: