Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը դուրս է գրվել հիվանդանոցից: Նա դուրս էր գրվել նախօրեին` բուժհաստատությունում 9 օր մնալուց հետո: Գյուլն անմիջապես ուղեւորվել է իր նստավայր, հաղորդում է պետական «Թուրքիայի ձայն» ռադիոընկերութունը:

Աբդուլա Գյոլն ստիպված է եղել դադարեցնել իր այցը Ղրղզստան եւ վերադառնալ Անքարա, որտեղ նրան տեղափոխել էին Խաջեթեփեի հիվանդանոց: Չնայած Գյուլն իր պարտականությունների կատարմանը կվերադառնա` բժիշկները մոտակա ժամանակներում արգելել են նրան թռչել ինքնաթիռներով: Թուրքիայի նախագահը պարբերաբար բուժզննում կանցնի: Ղրղզստան այցի ժամանակ Գյուլը կտրուկ վատացել էր, նրան վիրահատել են: