Հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսը պատրաստվում է դատի տալ Apple ընկերությանը: Դերասանին չի գոհացնում այն, որ iTunes ծառայության արտոնագրային համաձայնությունը արգելում  է իրեն երաժշտական տրեկերը  փոխանցել ժառանգաբար:

Բանը նրանում է, որ Բրյուս Ուիլիսը տնօրինում է երաժշտական հսկայական գրադարանի, որը նա հավաքել է`վճարելով  iTunes ծառայության համար:  Հավաքագրման արժեքը գնահատվում է հազարավոր դոլարներ: Վերջերս Ուիլիսը որոշել է կտակել հավաքածուն իր դստրերին` Ռումերին, Սքաութին եւ Տալուլլին, գրում է «Դնի.ru»-ն: Սակայն ծառայության օրենքները ենթադրում են, որ օգտատերը կարող է պարզապես փոխառել այդ կատարումները, այդ պատճառով փոխանցել դրանք ժառանգաբար չի կարելի:

«Շատերը կզարմանան, երբ իմանան, որ տարիների ընթացքում հավաքած երաժշտական տրեկերը եւ գրքերը իրենց չեն պատկանում: Մինչդեռ դրանք սիրելի մարդուն փոխանցելու ցանկությունը բնական է»,-հայտնել է դերասանի իրավապաշտպան Քրիս Ուոլթոնը:

Իրավապաշտպանի կարծիքով, երկու կողմերի համար օպտիմալ որոշում  կարող է լինել Apple-ի քաղաքականության փոփոխությունը, ըստ որի ժառանգների համար  կարող են հասանելի դառնալ հանգուցյալ հարազատների տրեկները: Apple ընկերությունը դեռեւս  չի մեկնաբանել Հոլիվուդան աստղի մտադրությունները: