ԱՄՆ-ում American Express ֆինանսական ընկերությանը տուգանել են 112,5 մլն դոլարով սպառողների իրավունքները խախտելու համար: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ընկերությունը պարտավոր է 85 մլն դոլար վճարել հաճախորդներին:
ԱՄՆ-ի ֆինանսական ծառայությունների ոլորտում սպառողների իրավուքների պաշտպանության բաժինը American Express-ում հայտնաբերել է նոր հաճախորդների եւ որոշ տարիքային խմբերի նկատմամբ մերժողականություն:




























