Հոկտեմբերի 2-ին, ժամը 10.40-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 55 շենքի 31-րդ բնակարանի տարեց բնակիչները վատառողջ են եւ չեն կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻն լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղեկացվել են «1-02» եւ «1-03» ծառայությունների հերթապահները: Հրշեջ-փրկարարները բացել են դուռը. հյուրասենյակում եւ նախասրահում անօգնական վիճակում հայտնաբերել են՝ 83-ամյա Շուշանիկ Նահապետյանին եւ 78-ամյա Ֆրունզե Տիգրանյանին, ովքեր տեղափոխվել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բկ: Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Տեղադրություն




























