Հայաստանի  Ազգային ժողովը ստացել է 2013թ պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագիծը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը:

Խորհրդարանի հանձնաժողովներում քննարկումները կսկսվեն առաջիկայում: Հիշեցնենք, որ Կառավարությունը սեպտեմբերի 27-ի նիստում հաստատել է 2013 թ. ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: ՀՀ 2013 թ. պետական բյուջեում նախատեսվում են եկամուտներ՝ 1 տրլն 33 մլրդ դրամ, ծախսեր՝ 1 տրլն 152 մլրդ դրամ: