Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում այրվում է ինքնաշեն կրպակ: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 2-ին, ժամը 16.54-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.02-ին, մարվել՝ 17.27-ին: Այրվել է Ա. Կոստանդյանին պատկանող ինքնաշեն տնակը՝ 3քմ մակերեսով:

Տեղադրություն




























