Ս/թ հուլիսի կեսերին Երեւան քաղաքի Աճառյան փողոցի բնակչուհի, 16-ամյա Էլիտա Արտակի Մարկոսյանը  տնից դուրս է եկել եւ չի վերադարձել:  Վերջին անգամ նրան  տեսել են սեպտեմբերի 23-ին` Ռուբինյանց փողոցում գտնվող սուպերմարկետից  գնումներ կատարելիս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե աղջկա արտաքին տվյալներն են` հասակը 155 սմ, նիհարավուն կազմվածքով, օվալաձեւ դեմքով, շիկահեր, երկար մազերով, սպիտակամորթ, շագանակագույն աչքերով, ուղիղ քթով, բարակ շրթունքներով, շրթունքի աջ հատվածում`  փոքրիկ սպի:

Էլիտա Մարկոսյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 24-02-02, 28-02-02 հեռախոսահամարներով: