Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է  2012թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք՝ Վայոցձորի մարզի Արենի համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում նույն համայնքի ղեկավարի թեկնածու Մասիս Փափագի Ղազարյանի եւ վերջինիս ընկերոջ՝  Արմենակ Ռաֆիկի Ծատուրյանիկողմից Արթուր Մարտիրոսյանի եւ Արմեն Ենոքյանի նկատմամբ բռնություն գործադրելու եւ բռնություն գործադրելու սպառնալիքների միջոցով համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկի՝ Սերյոժա Սուքիասյանի օգտին չքվեարկելուն հարկադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2012թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք՝ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում նույն համայնքի ղեկավարի թեկնածու Մասիս Փափագի Ղազարյանի եւ վերջինիս ընկերոջ՝ Արմենակ Ռաֆիկի Ծատուրյանի կողմից Արթուր Մարտիրոսյանի եւ Արմեն Ենոքյանի նկատմամբ բռնություն գործադրելու եւ բռնություն գործադրելու սպառնալիքների միջոցով համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկի՝ Սերյոժա Սուքիասյանի օգտին չքվեարկելուն հարկադրելու համար Մասիս Փափագի Ղազարյանին եւ Արմենակ Ռաֆիկի Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեականօրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է մեղադրյալներ ՄասիսՂազարյանին եւ Արմենակ Ծատուրյանին առաջադրված մեղադրանքը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ համապատասխան որոշում կայացնելու համար: