Երեւանի Կոմիտաս 7/4 շենքում նկատվում է ծուխ: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 3-ին, ժամը 13.21-ին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից,  դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Խոհանոցում այրվել են բազմոց, ներքնակ եւ պատին փակցված թուղթ (7քմ):