Երիտասարդ գրողները պահանջում են վերացնել շինարարության հետքերը Կեչառիսի վանքի մոտ:

«2012 թվականի մայիսի 28-ին երիտասարդ գրողների 10-րդ համաժողովի մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ, որով պահանջում էին դադարեցնել Կեչառիսի վանքային համալիրի մոտ մասամբ գործող կիսակառույց ռեստորանային հաստատության հետագա շինարարությունը եւ պատկան մարմիններից ակնկալում էին հետեւողականություն նշյալ տարածքում ցանկացած տեսակի շինարարության օրինականացման եւ իրագործման հարցում:

Այդ հայտարարության արդյունքում դադարեցվեցին շինարարական աշխատանքները, սակայն առ այսօր չեն վերացվել շինարարության հետքերը եւ ապամոնտաժման աշխատանքները ամբողջությամբ չեն կատարվել:

Մենք՝ երիտասարդ գրողներս, կրկին դիմում ենք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, ՀՀ վարչապետին, մշակույթի նախարարին, Կոտայքի մարզպետին եւ Ծաղկաձորի քաղաքապետին՝ լինելու հետեւողական եւ ապամոնտաժման աշխատանքերը ավարտին հասցնելու գործում»,- ասվում է հայտարարության մեջ: