Շվեդիայում հայտնի նկարչուհի եւ լուսանկարիչ Էլիզաբեթ Օլսոն Վալինի աշխատանքը աղմկահարույց սկանդալ է առաջացրել: Բելգրադում ցուցադրված նրա նկարի վրա թագավոր Կարլ XVI Գուստավը պատկերված է պիցցա ուտելիս փոփ երգչուհի Քամիլլա Հենեմարկի մերկ մարմնի վրայից: Ժամանակին թագավորը սիրավեպ է ունեցել նրա հետ, գրում է շվեդական The Local հրատարակչությունը: Նկարում անարգալի է պատկերված նաեւ Շվեդիայի թագուհին. նա, ծնկած, հատակից սրբում է սվաստիկայի պատկերը:

«Կան համբերության սահմանաչափեր: Այս աշխատանքը վիրավորական է եւ վտանգավոր, այն հիմար տրամադրություններ է պարունակում», - ասված է Շվեդիայի թագավորական տան հայտարարությունում:

Սակայն նկարչուհին չի պատրաստվում ներողություն խնդրել իր ստեղծագործության համար: Նրա խոսքով, թագավորը շատ ժամանակ է անցկացրել կասկածելի հաստատություններում, իսկ իր աշխատանքը «ցույց է տալիս, ինչպես են վարվում կանանց հետ այդ տիպի ակումբներում», հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ինչպես նշել է նկարչուհին, ինքը ոգեշնչված է Թոմաս Սիյոբերգի, Թովե Մեյերի  եւ Դեաննա Ռաուշերի համահեղինակությամբ լույս տեսած «Կարլ XVI Գուստավը՝ թագավոր ակամայից» գրքից, որը լույս է տեսել 2010 թ.: Դրանում ներկայացված է Շվեդիայի արքայի երտասարդական «մեղքերի» մասին: Հենց այդ գրքից են վերցված հայտնի տղամարդկանց կերպարները, որոնք նկարի վրա շրջապատում են թագավորին, ինչպես նաեւ տեղեկատվութուն է քաղված թագավորի եւ Քամիլլա Հենեմարկի սիրավեպի մասին: