Հոլիվուդյան դերասանուհի Դերիլ Հաննային ձերբակալել են Տեխասում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ, որն ուղղված էր կանադական նավթատարի ճյուղի կառուցման դեմ: Հաննան եւ տեղացի բնակչուհի Էլեոնորա Ֆեարչայլդը փորձել են խանգարել նավթատարի տեղադրմանը, որը անցնում է Ֆեարչայլդի ֆերմայի տարածքով:

Դերասանուհուն ձերբակալել են մասնավոր շինհրապարակ անօրինական մուտք գործելու համար: 78-ամյա Ֆեարչայլդը նույնպես ձերբակալվել է: Կանայք տեղափոխվել են Վուդ շրջանի  բանտ,  սակայն շուտով ազատ են արձակվել:

50-ամյա Դերիլ Հաննան համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Քվենտին Տարանտինոյի «Սպանել Բիլլին» երկու  ֆիլմերում դաժան մարդասպանին մարմնավորած իր դերով:

Շրջակա միջավայրի պաշպանության ակտիվիստուհիները հանդես են գալիս 7 միլիարդանոց Keystone XL նավթատարի կառուցման դեմ, որի միջոցով նավթը Կանադայից կհասնի Տեխաս: