Մեծ Բրիտանիայում կհրապարակվեն Եղիսաբեթ մայր թագուհու նամակներն ու օրագրերը: Ինչպես հաղորդում է «The Daily Telegraph»-ը, «Մտածիր լավի մասին. Եղիսաբեթ մայր թագուհու նամակների հատընտիր» գրքում զետեղվելու են մայր թագուհու չրապարակված նամակներն ու օրագրերը, որոնք ընդգրկում են մանկությունից մինչեւ 2002թ. 102 տարեկանում նրա մահը: Նրանք հիմնականում վերաբերում են թագուհու անձնական կյանքին: Մասնավորապես, դրանցում թագուհին կասկածում է` ամուսնանալ թե ոչ ապագա թագավոր Գեորգ VI-ի հետ, 1952թ. սգում է նրա մահը, պատմում է դուստրերի նկատմամբ սիրո մասին:
Նամակները հրապարակվել են «The Daily Telegraph»-ի կայքում: Գիրքը վաճառքի կհանվի հոկտեմբերի 11-ին եւ կարժենա 25 ֆունտ ստեռլինգ:



























