«Նորվեգացի հրաձիգ» Անդերս Բրեյվիկը ծանր մանկություն է ունեցել. մայրը նրա մեջ տեսել է ապագա մարդասպանին եւ անընդհատ սպառնացել է սպանել: 77 մարդու մարդասպանը մանուկ հասակում բազմիցս ծեծվել է ագրեսիվ պահվածքի համար: Այս մասին հանրությանը հայտնի է դարձել հոգեբանների տվյալներից:
Սենսացիոն տեղեկությունները ներկայացված են Բրեյվիկների ընտանիքի հոգաբնների հաշվետվության մեջ, որոնք հրապարակվել են Նորվեգիայում լուս տեսած Բրեյվիկի մասին «Նորվեգական ողբերգություն» գրքում: «Մայրը նրա մեջ մեծահասակ մարդ է տեսել, սակայն նա ընդամենը փոքր երեխա է եղել: Եվ նա վախեցել է, որ որդին ցավ կպատճառի մարդկանց»,-ասվում է Աագ Բորգրվինկի գրքում:
Հոգեբանների գրառումները ցույց են տալիս, որ երբ Բերինգը տղային կերակրում էր կրծքով, զգացել է, որ նա «ագրեսիվ, գերակտիվ է», նշում է The Daily Telegraph-ը: Իսկ երբ տղան արդեն 4 տարեկան է դարձել, մայրը սեռապես այլասերել, ծեծել է տղային:
Հարեւանների վկայությամբ նրանց ընտանիքում մշտապես վեճեր են եղել: Ինքը` կինը պատմել է, որ երբ նա հարվածում էր որդուն, վերջինս ասում էր, որ ցավ չի զգում եւ «ծաղրանքով ու մեծամտորեն» ծիծաղում էր:




























