Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի վիճակը կտրուկ վատացել է: Բժիշկները նրա մոտ նստանյարդի բորբոքում են արձանագրել:
Ինչպես գրում է «Daily Mail»-ը, հիվանդության պատճառը նրա ակտիվ կենսակերպն է. անգամ 86 տարեկանում թագուհին ոչ մի պաշտոնական միջոցառում բաց չի թողնում, շատ ժամանակ է անցկացնում ոտքի վրա եւ շրջում է աշխարհով մեկ: Բացի այդ, նա բրիտանական պատմության մեջ ամենաշատ ճանապարհորդող միապետն է: Այս ամենը չի կարող չանդրադառնալ նրա առողջության վրա, կարծում են բժիշկները:
Եղիսաբեթ II-ը ստիպված է նաեւ հրաժարվել ձիավարելուց, ինչը շատ է սիրում:




























