Ամեն տարի Մաշկաբանության եւ սեռավարակների բժշկագիտական կենտրոնում հետազոտվելու արդյունքում մարմնավաճառների 60 տոկոսի մոտ հայտնաբերվում են սեռական հիվանդություններ, հիմնականում՝ այսպես ասած՝ նոր սերնդի սեռավարակներ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մաշկաբանության եւ սեռավարակների բժշկագիտական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչ Գուրգեն Փորսուղյանը: Նա նշեց, որ մարմնավաճառների շրջանում հիմնականում հայտնաբերվում են սեռական օրգանների հերպես, գորտուկներ, իսկ սիֆիլիսը ավելի հետին պլան է մղվել: Այս կենտրոնում հետազոտության ընթացքում մարմնավաճառների շրջանում տարեկան արձանագրվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի 2-3 դեպք:
«Ավելի վտանգավոր է այն փաստը, որ այսօր մենք գրանցում ենք հիվանդության խրոնիկական դեպքեր, իսկ խրոնիկական ընթացքը նշանակում է, որ հիվանդի մոտ ոչ մի գանգատ չլինի, բայց հետո կսրանա: Անկախ ընթացքից, յուրաքանչյուր հիվանդությոն սեռական կապի ժամանակ վարակիչ է»,- ասաց նա՝ նշելով, որ դեռեւս մարմնավաճառների շրջանում սեռավարակներից մահացության դեպքեր չեն արձանագրվել:
Ի դեպ, եթե մինչեւ հոկտեմբերի մեկը այս կենտրոնում, ոստիկանության կողմից բերման ենթարկված մարմնավաճառները պետպատվերի շրջանակներում տարեկան 3-4 անգամ հետազոտվում էին անվճար, ապա այժմ մարմնավաճառը պետք է ինքը վճարի իր հետազոտության եւ բուժման համար: «Մարմնավաճառությունը բիզնես է, եկամտի աբղյուր անձի համար, որը իր մարմինը վաճառում է, ինչի համար այդ գումարի մի մասը չօգտագործի իր առողջության համար, պետությունը նրան պարտք չէ, որ հետազոտի, այնպես որ նոր ընդունված որոշումները ինչ-որ տեղ ճիշտ են»,- ասաց Գուրգեն Փորսուղյանը՝ նշելով, որ իհարկե լավ կլիներ, եթե յուրաքանչյուր մարմնավաճառ ունենա անհատական ուղեգիր:
Բժիշկը կարծում է, որ Հայաստանում չի կարելի օրինականցնել մարմնավաճառությունը. «Դա մեր ագզին հարիր չէ, հակահասարական երեւույթ է, թեեւ մարմնավաճառները լավ էլ հաջողությամբ գործում են Հայաստանում շնորհիվ շրջապատող տղամարդկանց, ովքեր օգտվում են նրանց ծառայություններից»,- ասաց նա: Գուրգեն Փորսուղյանը համոզված է, որ եթե Հայաստանում ստեղծվեն հասարակաց տներ, ապա ոչ մի մարմնավաճառ չի գնա այնտեղ աշխատելու, քանզի բոլորը թաքցնում են կամ գոնե ցանկանում են թաքցնել, թե ինչով են զբաղված, այնպես որ «լեգալիզացնելը չի օգնի»:
Նա կարծիք հայնեց, ոչ եթե չենք կարողանում այնպես անել, որ այդ մասնագիտությունը վերանա, ապա գոնե այնպես անենք, որ վնաս չպատճառեն. «Հիմնական կանխարգելումը պահպանակ օգտագործլն է: Հասել ենք նրան, որ յուրաքանչյուր մարմնավաճառի մոտ՝ պայուսակում կամ գրպանում, կա պահպանակ, այլ հարց է, որ կլիենտը պահանջում է առանց պահպանակի սեռական հարաբերությունը»,- ասաց նա:





























