Հայաստանն Ուրուգվայում նոր դեսպան ունի:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշել է Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանին, համատեղության կարգով, նշանակել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետությունում եւ Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես):





























