Այսօր` հոկտեմբերի 22-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց Համաշխարհային բանկի «Համայնքների գյուղատնտեսականռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» գյուղական զարգացման մասնագետ եւ թիմի ղեկավար Նիկոլաս Ահուիսուսիին եւՀամաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանին:
ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման նպատակն իրականացվող ծրագրի ընթացքի դիտարկումների արդյունքներն ու նոր ծրագրի թիրախային առաջարկներին ծանոթանալն էր:
Բարձր գնահատելով արոտավայրերի բարելավման ծրագրի իրականացման ընթացքը եւ շնորհակալություն հայտնելով համագործակցության համար, պարոն Ահուիսուսին նշեց, որ նման դրական միտումները կայուն նախադրյալներ են ապահովում նոր ծրագրին: «Ծրագրի իրականացումը շատ համաչափ ու դինամիկ է ընթանում: Զգացվում է , որ այն Ձեր մշտական ուշադրության կենտրոնում է : Եվ արդյունքներն էլ գոհացուցիչ են»,- նշեց պարոն Ահուիսուսին:
Երկրորդ ծրագիրը նույնպես կունենա մի քանի բաղադրիչներ` նոր համայնքների ընդգրկում այսօր գործող ծրագրում, զարգացման արժեշղթայի բոլոր օղակների հստակեցում եւ աջակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գործում:
Շնորհակալություն հայտնելով Համաշխարհային բանկի կողմից ոլորտին ցուցաբերվող աջակցության համար` ՀՀ գյուղատնտեսությաննախարարը նույնպես բարձր գնահատեց արոտավայրերի բարելավման ծրագրի իրականացման ընթացքը եւ պատրաստակամությունհայտնեց ըստ ամենայնի օժանդակել նոր ծրագրերի իրականացմանը:
«Ցանկալի կլիներ, որ ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկը հնարավորություն ունենար մեզ օգնելու ձեռք բերել սաղմի փոխպատվաստման լաբորատորիա , որն այնքան կարեւոր է այսօր հոտի տոհմային կազմի բարելավման, կարճ ժամկետում բարձր մթերատու կենդանիներով այն համալրելու գործում»,- նշեց նախարարը:
Պարոն Ահուիսուսին խոստացավ իր ղեկավարների քննարկմանը ներկայացնել առաջարկված գաղափարը եւ հնարավորինս օժանդակել նոր ծրագրում այն ընդգրկելուն:





























