Գործարար շրջանակներում պտտվող լուրերի համաձայն՝ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանը՝ Վեդի Ալկոյի Մանվելը, պատրաստվում է նոր հողատարածքներ ձեռք բերել Սոչի քաղաքում։ Այդ մասին գրում  է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«Այնտեղ նա պատրաստվում է նոր գործարան հիմնել՝ ոգելից խմիչքների արտադրությամբ զբաղվելու, ինչպես նաեւ դրան զուգահեռ միջազգային նշանակության ցուցահանդեսների համար նախատեսված մեծ սրահներ կառուցելու համար։ Տարածված այդ տեղեկությունների համատեքստում՝ լուրեր կան նաեւ այն մասին, որ Վեդի Ալկոյի Մանվելն արդեն սկսել է բանակցություններ վարել Սոչիի հեղինակավոր դեմքերի ու տեղի խոշոր ձեռնարկատերերի հետ, որոնք հայաստանյան գործարարին հուսադրել են, որ Սոչիում ներդրումներ անելու դեպքում ՀՀ-ի գործարարը երբեք հուսախաբ չի լինի, եւ երկրորդ՝ վերջինիս համար հնարավոր է, որ ավելի մեծ հորիզոններ բացվեն նաեւ այլ ոլորտներում քայլեր կատարելու ուղղությամբ։ Այս առթիվ «ՉԻ»-ն փորձեց ստանալ նաեւ գործարար Մանվել Ղազարյանի մեկնաբանությունը, սակայն վերջինս անընդհատ ռադիոծածկույթից դուրս էր գտնվում»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։