Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում փորձել են միասեռականությունը քարոզող ֆիլմ ցուցադրել: Այդ մասին այսօր՝ հոկտտեմբերի 23-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
Բացի այդ՝ ըստ Բաբուխանյանի, երաժշտական քոլեջներից մեկում ուսանողներին ստիպել են լսել «Կյանքի խոսք» աղանդի քարոզը: Նույն աղանդը, ըստ Հ. Բաբուխանյանի, ապօրինաբար իրականացնում է առողջապահական եւ հանրակրթական գործունեություն: Հ. Բաբուխանյանի կարծիքով՝ այդ ամենը կրոնական մեծամասնության խղճի ազատության իրավունքի ոտնահարում է: Պատգամավորի տեղեկացմամբ՝ արտասահմանյան դրամաշնոհներից սնվող աղանդները, որոշ հ/կ-եր (ինչպես օրինակ՝ «Կանանց ռեսուրս» հ/կ-ն) ու որոշ ԶԼՄ-եր ակտիվացրել են իրենց գործունեությունը՝ թիրախ դարձնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հասարակական բարոյականությունը, հայ ավանդական ընտանիքը:
«Սահմանադրական իրավունք» կուսակցության անունից Հ. Բաբուխանյանը կոչ արեց արտասահմանյան համապատասխան կառույցներին՝ զերծ մնալ մեր ազգային արժեհամակարգի դեմ ուղղված քայլերից:




























