Հայաստանում ռուսական ավիաբազայի զինծառայողները  Երեւանի ԱԻՆ-ի լեռնային պատրաստվածության կենտրոնում  լեռնային տուրիզմի դասընթացներ են անցնում: Այս մասին հայտնել են Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից:

Դասընթացները հատուկ ծրագրով վարում են փորձառու  հրահանգիչները , որոնց շրջանակում  սպաները կուսումնասիրեն  լեռնային հանդերձանքը, լեռներով տեղափոխման տեխնիկաները, ուղղաձիգ շերտերի,  քարայրերի եւ ջրային խոչընդոտների  հաղթահարումը, լեռնային տարածքում կողմնորոշման հնարավարությունները, լեռնագնացային հատուկ պարանների ամրացման հնարավորությունները:

Դասընթացների տևողությունը կազմում է ավելի քան 50 ժամ: Նրանց մեջ մտնում են  տեսական եւ գործնական դասնթացներ: Ամփոփիչ փուլի ավարտին սպաները կբարձրանան Արագած լեռան գագաթ, որի ամենաբարձր կետը  ավելի քան 4000 մետր է: Դրա համար  միջոցառման մասնակիցները կկրեն լեռնային հատուկ հանդերձանք, որի ծավալը միջինում հասնում է 20 կգ-ի:

Արագածը Հայաստանի տարածքի ամենաբարձր լեռն է: Խառնարանի շուրջ անկանոն ձեւով բարձրանում են 4 գագաթներ, որոնցից ամենաբարձրը` հյուսիսայինն է` 4090 մետր բարձրությամբ: