Հոկտեմբերի 24-ին, ժամը 14.53-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Նոր-Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի թիվ 16 շենքի 5-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1937թ. ծնված Ալբերտ Հայրապետյանի դին:





























