Բելգիայի Գենտ քաղաքում ապրող հայ համայնքը ակցիա է կազմակերպել ի պաշտպանություն Վարդան Սարգսյանի եւ նրա ընտանիքի: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին բելգիահայ ընթերցողները, նշելով որ Բելգիայի իշխանությունները որոշել են Սարգսյանին, նրա կնոջը եւ մանկահասակ երկու երեխաներին վտարել երկրից: «Վարդանը Գենտում ապրում է արդեն 13 տարի: Նա այստեղ է ընտանիք կազմել, ունի երկու փոքրիկ: Աշխատում է, ոչ մի անգամ ոստիկանության հետ խնդիրներ չի ունեցել: Բազմիցս դիմել է բնակության վայրի օրինականցման համար, սակայն անհասկանալի պատճառով միշտ մերժում է ստացել, իսկ այժմ նրան ու ընտանիքին տեղափոխել են փախստականների ճամբար, որպեսզի վտարեն»,- պատմեցին խմբագրություն զանգահարած ընթերցողները՝ ավելացնելով, որ EAK հայկական բարեգործական կազմակերպության անունից նամակ են գրել Բելգիայի թագավոր Ալբերտ II-ին:
EAK-ը Սարգսյանների ընտանիքի հարցով դիմել է նաեւ Գենտի քաղաքապետին, ով խոստացել է, ուժերի ներածի չափով օգնել: Նշենք, որ Գենտի հայ համայնքը, ի պաշտպանություն Սարգսյանների ընտանիքի, նաեւ ակցիա է կազմակերպել քաղաքապետարանի մոտ, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել տեղաան մամուլում:
































