Երեւանում, նոյեմբերի 12-13-ին, տեղի կունենան Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններ, որին կմասնակցեն Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» կուսակցության, Ուկրաինայի «Ռեգիոնների կուսակցության», Ղազախստանի ժողովրդադեմոկրատական «Նուր Օթան» կուսակցության, Բելառուս խորհրդարանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ինչպես նաեւ, դիտորդի կարգավիճակով՝ ԼՂՀ «Ազատ հայրենիք» կուսակցության, ԼՂՀ Արցախի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, Հայաստանում Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպաններ:

Միջկուսակցական խորհրդակցությունների նպատակն է ԱՊՀ երկրների կուսակցությունների միջեւ կապերի ամրապնդմանն ուղղված նոր միջկուսակցական պլատֆորմի մշակումը, կուսակցաշինության գործում փորձի փոխանակումը, ԱՊՀ երկրներում դեմոկրատական գործընթացների հետ կապված հարցերի քննարկումը, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների քաղաքական գործիչների եւ ուժերի հետագա համագործակցության համար լրացուցիչ հնարավորություների ստեղծումը:

Միջոցառման բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 12-ին ժամը 10:00-ին Մարիոթ Արմենիա հյուրանոցի Տրդատ 2-րդ սրահում /ք. Երեւան, Հանրապետության հրապարակ/: