Հարավային Ամերիկայի հայկական ազգային խորհուրդը (CNA) հաղորդագրություն է տարածել Հրանտ Դինքի՝ Թուրքիայում հայ համայնքի «Ակոս» թերթի նախկին խմբագրի. մահվան հերթական տարեդարձի կապակցությամբ:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Հունվարի 19-ին լրացավ Հրանտ Դինքի մահվան հերթական տարեդարձը: Նա այն ինտելեկտուալներից էր, որ իրեն թույլ էր տվել „սեւացնել եւ վիրավորել թուրքական ազգային ինքնությունը“: Ինչպես, օրինակ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկն ու մյուսները, որոնց դատել եւ ազատազրկման էին դատապարտել Թուրքիայի քր.օր.-ի 301 հոդվածով (որով պատիժ է սահմանվում ցեղասպանության ճանաչման համար): Այսինքն, օրենքով հետապնդվում են նրանք, ովքեր ճանաչում են պաշտոնական պատմությունը: Այդ քաղաքականությունը շարունակվում է պաշտոնական Անկարայի կողմից»:
CAN-ն իր անհանգստությունն է հայտնում ժողովրդավարությանը հակասող բազմաթիվ փաստերի առթիվ: Իրականում թուրքական իրողությունը վկայում է, որ ամեն ինչ, ինչ ասվում է Թուրքիայի իշխանությունների կողմից, կեղծիք եւ ցուցամոլություն է՝ միտված նրան, որ բավարարի ԵՄ պահանջներն ու ստանա ԱՄՆ աջակցությունը:
Կարելի է արձանագրել փաստը, որ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների համար ոչինչ չի փոխվել":




























