ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների առաջնորդների մասնակցությամբ դեկտեմբերի 28-ին, Սպիտակ Տանը տեղի ունեցած բանակցությունները՝ սպասվող «ֆիսկալ անդունդը» հաղթահարելու միջոցառումների վերաբերյալ, հաջողությամբ չեն պսակվել:

Նախագահ Բարաք Օբաման հանդիպումը համարել է «լավ եւ կառուցողական», նաեւ հայտարարել, որ եթե կողմերը չկարողանան փոխզիջման գալ, ինքը Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդին կառաջարկի քվեարկության դնել հարկերի բարձրացումից միջին խավի պաշտպանության մասին օրինագիծը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օբաման մտադիր է բյուջետային բանակցությունների մասնակիցներին միջոցառումների ընդլայնված փաթեթ ներկայացնել, որոնք ուղղված տնտեսության համար բացասական հետեւանքներից խուսափելուն՝ 2013-ին «ֆիսկալ» անդունդի» գալու հետեւանքով: