ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագի առողջական վիճակը բարելավվել է, սակայն նա դեռեւս գտնվում է Հյուսթոնի հիվանդանոցի (Թեքսասի նահանգ) վերակենդանացման բաժանմունքում:
«Բուշը մնում է Մեթոդիստական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, բայց նրա վիճակը բարելավվում է: Նրա գիտակցությունը տեղն է եւ ինչպես միշտ լավ մարտական տրամադրություն ունի: Բժիշկների ու բուժքույրերի հետ շփվելիս նա նույնիսկ երգում է»,-ասել է Բուշի ընտանիքի ներկայացուցիչ Ջիմ ՄաքԳրաֆը:
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ նա նաեւ նշել է, որ նախկին նախագահի ընտանիքի անդամները «լավատեսորեն են տրամադրված, քնաի որ համարում են, որ բուժման կուրսը արդյունավետ է»:
Ավելի վաղ Բուշը տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք, քանի որ նրա առոջղական վիճակը վատացել էր. անհայտ պատճառով նախկին նախագահի մոտ բարձրացել էր ջերմաստիճանը: Նոյեմբերի վերջին 88-ամյա Բուշը տեղափոխվել է Հյուսթոնի Մեթոդիստական հիվանդանոց:





























