Նոր տարվա նախօրեին ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը կազմել է անցնող տարում աշխարոհւմ տեղի ունեցած ամենակարեւոր իրադարձությունների տասնյակը:

1. Հակամարտությունը Սիրիայում

2012թ. ողջ ընթացքում Սիրիայում շարունակվել է զինված դիմակայությունը կառավարական ուժերի եւ Բաշար Ասադի տապալմանը ձգտող ապստամբների միջեւ:

2. Նախագահական ընտրությունները Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում

Մարտի 4-ին Վլադիմիր Պուտինը վերընտրվեց Ռուսաստանի նախագահի պաշտոնում` վերադառնալով թիվ մեկ պաշտոնին 4-ամյա ընդմիջումից հետո: բարաք Օբաման նոյեմբերի 6-ին հաղթանակ տարավ ԱՄՆ-ում:

3. Իշխանության փոփոխումը Չինաստանում

Նոյեմբերի 8-15-ին Պեկինում կայացավ Կոմունիստական կուսակցության 18-րդ համագումարը, որտեղ տեղի ունեցավ կուսակցական ղեկավարության փաստացի փոփոխություն:

4. Իսլամական թեկնածուի հաղթանակը Եգիպտոսում

Եգիպտողում հոսնի Մուբարաքի տապալումից հետո կայացածառաջին նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ իսլամիստական Ազատության եւ արդարության կուսակցության թեկնածու Մուհամեդ Մուրսին: Նոյեմբերի 22-ին նա իրեն օժտեց արտակարգ լիազորություններով:

5. Բողոքներ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի կապակցությամբ

Սեպտեմբերի 11-ին Բենղազիում ԱՄՆ հյուպատոսության վրա զինված հարձակման հետեւանքով զոհվեցին դեսպան Քրիստոֆեր Սթիվենսն ու երեք ամերիակցիներ: Պատճառը համացանցում «Մահմեդականների անմեղությունը» հակաիսլամական ֆիլմի տեղադրումն էթր: Դրանից հետո բողոքների ու հարձակումների լայն շարք սկսվեց մահմեդական երկրներում, անգամ Եվրոպայում:

6. Ջեքսոն-Վենիկի փոփոխությունը հանվեց ԱՄՆ-ում

Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ Կոնգրեսը հավանություն տվեց Ռուսաստանի դեմ Ջեքսոն-Վենիկի փոփոխությունը չեղյալ հայտարարելու օրինագծին: Ընդունվեց «Մագնիտսկու ակտը», որը պատժամիջոցներ է սահմանում իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան համար մեղավորների նկատմամբ:

7. Պաղեստինը ստացավ ՄԱԿ-ի դիտորդի կարգավիճակ

Նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունեց բանաձեւ, որով Պաղեստինին դիտորդ-երկրի կարգավիճակ էր տրվում:

8. Օլիմպիական խաղերը Լոնդոնում

Լոնդոնում հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը կայացան 30-րդ օլիմպիական խաղերը: Ամենից շատ ոսկե մեդալ նվաճեց ԱՄՆ-ը` 46: Երկրորդ եւ երրորդ տեղերում Չինաստանն ու Մեծ Բրիտանիան էին (38 եւ 29 մեդալ), Ռուսաստանը չորրորդն էր (24 ոսկե մեդալ):

9. Տարերային աղետները

Հուլիսին հզոր ջրհեղեղ եղավ ՌԴ Կրասնոդարի մարզում: Հոկտեմբերին «Սենդի» փոթորիկը մոլեգնեց Ճամայկայում, Կուբայում, Բահամյան կղզիներում, Պուերտո-Ռիկոյում, Հաիթիում, Կանադայում եւ ԱՄՆ-ում` խլելով 110 մարդու կյանք: Դեկտեմբերին «Բոֆա» թայֆունը Ֆիլիպիններում խլեց 647 մարդու կյանք:

10. Հյուսիսային Կորեան արձակեց իր առաջին արհեստական արբանյակը

Դեկտեմբերի 12-ին Հյուսիսային Կորեան իրականացրել է «Ընհա-3» հրթիռակրի հաջող մենարկը: Հրթիռը տիեզերք է տարել արհեստական արբանյակ: Հյուսիսային Կորեայի այս քայլն ընդունվեց որպես Պհենյանի կողմից ՄԱԿ բանաձեւի խախտում: