Իսլամական «Թալիբան» շարժման գրոհայինները մահապատժի են ենթարկել պակիստանցի 21 զինծառայողների, որոնց առեւանգել էին Փեշավար քաղաքի մոտ, տեղեկացնում է  «Agence France-Presse»-ը: 21 մարմինները եւ երկու կենդանի մնացածներին գտել են առեւանգման վայրից ոչ հեռու:

Փեշավարի մոտ գտնվող ճամբարի վրա հարձակումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 27 –ին: Մոտ 200  զինված գրոհայիններ  ներխուժել էին  ճամբար, սպանել ժամապահներին եւ առեւանգել  23 զինծառայողների:

Թալիբները հաստատել են, որ պատասխանատվություն են կրում  զինծառայողների սպանության համար, տեղեկացնում է  «Lenta.ru»-ն: