Ուկրաինայում զինծառայության զորակոչը 2013թ-ին կդադարեցվի, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Պավել Լեբեդեւը` զինված ուժերի շնորհավորական ուղերձում, տեղեկացնում է NEWSru.Ua-ն:

Լեբեդեւի խոսքով, 2013 թ-ին կվերնայավի Զինված ուժերի կառավարման համակարգն ու կառուցվածքը եւ կբարելավվի մասնագետների պատրաստման համակարգը, կդադարվեցի շտապ զինծառայության զորակոչը ու միաժամանակ անցում կկատարվի բանակը բացառապես պայմանագրանյին հիմունքներով համալրելու սկզբունքին: Նախարարը նաեւ նշել է, որ անցնող 2012 թ-ը «պատմության մեջ կմտնի որպես նոր ձեւի բանակի ստեղծման ճանպարհին հերթական քայլ»:

Ուկրաինայի ԶՈւ ընդհանուր թիվը 2012թ-ին կազմել է 184 հազ. մարդ: Ուկրաինական բանակը թվով հինգերորդն է Եվրոպայում: