ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի հանդիպումը Ռուսաստանի եւ ԱՄՆ ներկայացուցիչների հետ կարող է տեղի ունենալ հունվարին, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը, հաղորդում է  «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Բրահիմին կիրակի հայտարարել է, որ Սիրիայում քաղաքացիական հակամարտությունը լուծելու ծրագիր ունի, որը կարող է ձեռնտու լինել միջազգային հանրության համար: Նա  մասնավորապես հայտարարել է 2013թ-ին Սիրիայում քաղաքական հակամարտության կարգավորման հնարավորության մասին` չբացառելով որոշ շտկումների կատարումը Ժնեւյան համաձայնագրում: