Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակը դեռ մտահոգիչ է Կուբայի մայրքաղաք հավանայում տարած վիրահատությունից հետո: Reuters-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն:

Չավեսը դեռ Կուբայում է, որտեղ նրան վերջերս չորրորդ վիրահատությունն են արել:

«Նախագահ Չավեսի վիճակը դեռ անկայուն է վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով, որոնք վտանգավոր են առողջության համար», ասել է Մադուրոն, ով այցելել էր Չավեսին:

Վենեսուելայում ակտիվորեն քննարկվում է հունվարի 10-ի հարցը. Այդ օրը պետք է կայանա Չավեսի երդմնակալության արարողությունը: Փորձագետների կարծիքով, Չավեսը չի կարողանա հասցնել եւ վերադառնալ Կուբայից: Չի բացառվում, որ արարողությունը հետաձգվի, կամ իրականացվի Հավանայում Վենեսուելայի դեսպանատանը: